Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի, գրում է տեղեկատվական շտաբը։

«Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։