Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմն ամենաթանկարժեքն է Անգլիայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Give me Sport-ը:

«Մանչեսթեր Սիթիի» բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 927 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստների միջին տարիքը 26.4 է:

Երկրորդ ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբը «Լիվերպուլն» է, որին հաջորդում է «Տոտենհեմը»:

Պրեմյեր լիգայի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները՝

  1. «Մանչեսթեր Սիթի» — 927 միլիոն ֆունտ ստերլինգ
  2. «Լիվերպուլ» — 881 միլիոն ֆունտ ստերլինգ
  3. «Տոտենհեմ» — 642 միլիոն ֆունտ ստերլինգ
  4. «Չելսի» — 614 միլիոն ֆունտ ստերլինգ
  5. «Մանչեսթեր Յունայթեդ» — 583 միլիոն ֆունտ ստերլինգ
  6. «Արսենալ» — 514 միլիոն ֆունտ ստերլինգ
  7. «Էվերտոն» — 375 միլիոն ֆունտ ստերլինգ
  8. «Լեսթեր» — 367 միլիոն ֆունտ ստերլինգ
  9. «Վեսթ Հեմ» — 268.6 միլիոն ֆունտ ստերլինգ
  10. «Վուլվերհեմփթոն» — 268.2 միլիոն ֆունտ ստերլինգ