Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 9-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման մեջ նշվում է․

  1. 3 օրով արգելել Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
  2. 3 օրով արգելել «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
  4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։