Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել, գրանցվել է նաեւ 21 ասիմպտոմատիկ դեմք 10 հիվանդ է ապաքինվել, ոչ ոք չի մահացել, նշվում է Չինաստանի առողջության պետական ​​կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հստակեցվում է, որ բոլոր նոր դեպքերը ներկրված են, դրանցից երկուսը գրանցվել են Գուանդունում, մեկը՝ Սիչուանում:

Համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83.043 դեպք, առողջացել է 78.351 մարդ, 58 հիվանդ շարոնակում է մնալ հիվանդանոցներում, 4.634 մարդ մահացել է: Ներմուծված դեպքեր 1783-ն են, 1726 մարդ առողջացել է:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսեցին տվյալներ հրապարակել նաեւ հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի վերաբերյալ: Անցած օրվա ընթացքում գրանցվել է 21 նման դեպք, որից երկուսը ներմուծված են: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է գրվել 47 մարդ, որոնց հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը դրական էին, սակայն հիվանդության համար բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Հիվանդության 174 ասիմպտոմատիկ կրող շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե քանի այդպիսի հիվանդ է եղել Չինաստանում համավարակի ընթացքում:

Առանձին Հոնկոնգում ամբողջ համավարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 1.107 դեպք (4 մարդ մահացել է, առողջացել է 1.049 մարդ), 45 դեպք գրանցվել է Մակաոյում (բոլորն արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (յոթը մահացել է, 430-ը՝ բուժվել):