Շատ բարդ եւ անսպասելի իրավիճակներ ունեցանք եւ հիմա մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համավարակը ժամանակավոր է եւ այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ:

«Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա:

Նա նշեց, որ այս ընթացքում մենք մի քանի ամիս մշտական հաղորդակցության մեջ է եղել արդեն նախկին ոստիկանապետը Արման Սարգսյանի հետ. «Շատ ճիշտ կլինի, որ այս ընթացքում կուտակված ինֆորմացիան, բովանդակությունը փոխանցեք ոստիկանության նորանշանակ պետին, որ հնարավորինս արագ լուծումները կարողանանք կյանքի կչել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սարգսյանին կատարված աշխատանքի համար: Մենք իրար հետ կվերլուծենք այս ընթացքում տեղի ունեցածը, կատարված աշխատանքը, այն ինչ ստացվել է, այն ինչ չի ստացվել, հույս ունեմ՝ կհանք ընդհանուր եզրակացությունների»,-ասաց նա: