Հունաստանը եւ Իտալիան Միջերկրածովում լարվածության ֆոնին ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է AP-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Աթենք Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի այցի ժամանակ, լուծել է 40-ամյա խնդիրը:

Անցած տարվա նոյեմբերին Թուրքիան Լիբիայի կառավարության հետ ծովային սահմանի մասին համաձայնագիր էր ստորագրել, որի դեմ էր հանդես եկել Հունաստանի, Եգիպտոսն ու Կիպրոսը: