Այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ երկրում արտակարգ դրությունը կերկարացվի։

«Կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը, և կարծում եմ, որ այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,- ասաց Փաշինյանը։