Սիրելի ընկերներ,

Նոր նյութ է հրապարակվել, որում նշվում է, որ մեր աշխատակիցը դեղատանն աշխատում է ջերմությամբ:

Հարցը ունի ֆորմալ և նուրբ շերտեր

Եթե Factor TV լրատվականը շահագրգռված է համակողմանի ներկայացնել հարցը, պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել ընկերության տեսակետը:

Տարընթերցումներից խուսափելու համար կարճ ասեմ, որ աշխատակիցը չի վտանգել հաճախորդների առողջությունը, քանի որ աշխատակցի մոտ առկա է ֆիզիոլոգիական առանձնահատկություն, իսկ ընկերությունը պատրաստ է կրել իր բաժին ֆորմալ պատասխանատվությունը:

Սակայն ընկերության իմիջի անհարկի վնասումը թույլ չենք տալու:

Առողջ եղեք!