Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 810 դեպք:

Ապաքինվել է ևս 9 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 683:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2915 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 237-ը: