Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը Հյուսթոն քաղաքում, որտեղ նա մեծացել է՝ մինչ Մինեապոլիս տեղափոխվելը: Վեց ժամանոց արարողությանը կհաջորդի հուղարկավորություն, որը տեղի կունենա հունիսի 9-ին առավոտյան Հյուսթոնի Պիրլենդ արվարձանում, հայտնում է ՌԳ-ն՝ վկայակոչելով CNN KTVT-ն: Ֆլոյդը կթաղվի իր մոր կողքին:

Մինեապոլիսի նախկին ոստիկանապետ Դերեկ Չովենը, ով մեղադրվում է երկրորդ կարգի սպանության համար, առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի երկուշաբթի օրը՝ Ֆլոյդի սպանությունից ուղիղ երկու շաբաթ անց: Այդ հոդվածի խափանման միջոցը 40 տարի է: Չովենին նաեւ մեղադրանք է առաջադրվել երրորդ կարգի սպանության եւ երկրորդ կարգի սպանության մեջ, համապատասխանաբար՝ 25 եւ 10 տարի ժամկետով:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք մեղադրող կողմը կպնդի այս բոլոր ժամկետների համադրությանը, թե կհամաձայնվի կրճատել դրանք, բացի այդ, ամեն դեպքում, որոշումը դատավորինն է: Մյուս երեք սպաները՝ Թոմաս Լեյնը, Ջեյ Ալեքսանդր Քուենգը եւ Թոու Թաոն, մեղադրվել են երկրորդ աստիճանի սպանությանը հանցկացության եւ խթանման, ինչպես նաեւ երկրորդ աստիճանի սպանությանը հանցակցության եւ մասնակցության համար: Ընդ որում, վերջին երկուսն ընդամենը մեկ շաբաթ էին աշխատում Մինեապոլիսի ոստիկանությունում, նրանք փորձաշրջան էին անցնում Չովենի մոտ: