Արագածոտնի մարզի Ոսկեւազ գյուղում մի ընտանիքի երկու անդամ՝ 40-ն անց ամուսիններ կորոնավիրուսի բարդացած հետեւանքներով գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը։

Բացի այդ՝հիվանդանոցում է բուժում ստանում եւս մեկ տարեց վարակակիր, որի վիճակը, սակայն, միջին ծանրության է։

Եւս երկու վարակակիր էլ տնային կարանտինում են։ Ընդհանուր առմամբ Ոսկեւազում այս պահին կա 5 վարակակիր։