Շիրակի մարզի Շիրակ գյուղի  տարածքում գտնվող գերեզմանոցում հունիսի 6-ին նույն ժամին երկու արարողություն է եղել՝ թաղման եւ քառասունքի, այդ պատճառով էլ մեծ թվով մարդիկ են նույն ժամին եղել գերեզմանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակ համայնքի ղեկավար Համլետ Ասատրյանը։

«Երկու գերեզման է իրար կողքի։ Մեկում թաղում է եղել, մյուսում էլ՝ քառասունք»,- ասաց նա։

Գերեզմանոցը, թեեւ Շիրակ համայնքի տարածքում է, բայց գյուղին չի պատկանում, այլ Գյումրի քաղաքին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր լուսանկար, որտեղ երեւում էր, որ բազմամարդ հուղարկավորություն է անցկացվել Շիրակ գյուղում։