Վազգեն Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկայից զանգահարել են իր կնոջը և հայտնել, որ նրա՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, մինչդեռ վերջինս թեստ չի հանձնել:

«Նոր զանգել էին կնոջս Վանաձորի (Վանաձորը դա իմ կարծիքնա մեզ ասել են թիվ 17) թիվ 17 պոլիկլինիկայից ասեցին որ ձեր թեստի պատասխանը ԴՐԱԿԱՆ է։ Զարմացանք։ Հետո կինս ասեց, — բայց ես թեստ չեմ հանձնել։ Պատասխանը սենց էր դե ուրեմ կոնտակտավոր անձ եք։ Ասեց որ կարա լինի բայց ում հետ։ Ասեցին չիգիտենք։ Հարց տվեց զանգողը, — եկել եք Վանաձորի պոլիկլինիկա, կինս ասեց որ վերջին 10 ամյակում, — ՈՉ չեմ եկել։ Պատասխաններ սպանում, կնոջս ասեցին դե ուրեմն հեռախոսով եք շփվել վարակված անձի հետ։ ՀԱ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՎԵՐՋԸ, ՍԵՆՑ ԵՆ ՁԵՐ ԹՎԵՐԸ ԱՃՈւՄ։ Տրամադրում եմ զանգողի անուն ազգանունը և հեռ. համարը։ Միքաելյան Ռիմա, Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկա։ 091580430 կից ներկայացնում եմ նկարը։ ՇԱՏ ՇԱՏ ԱՓՍՈՍ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՁԱՅՆԱԳՐԵԼ»,- գրել է նա։

Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ գրառում է կատարել՝ հրապարակելով նաև հեռախոսազրույցի տեսաձայնագրությունը:

«Երեկ զանգել էին կնոջս (մաս 2), պոլիկլինիկայից հետո ոստիկանությունից էին զանգել այ դա հասցրել եմ ձայնագրեմ խնդրեմ լսեք։ Այսինքն եթե ոստիկանությունիցել են զանգում ուրեմ կարելի է ասել մեզ ներառել են դրական վարակակիրների շարքում։ Նշեմ որ մենք գիտենք որ վարակ կա ու դա շատ լուրջ է, բայց ես արդեն լուրջ չի։ Համարնել հրապարակում եմ, որ ով չի հավատում թող ճշտի։ Բայց սենց չի կարելի։ Մտածում էի չհրապարակեմ բայց չէ եկեք ինչ կա ցույց տամ։ Պոլիկլինիկայից են եսօր էլ զանգել, դա էլ ձեզ ցույց կտամ»։

Video Player