«Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 220 դրամով»,- այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտի հետևանքով դիմակը Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով:

«Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաև մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն՝ մեկ դիմակը 100 դրամ է»,- ասաց Գևորգյանը:

Նա հայտնեց նաև, որ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: