ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է խոսել հանրապետական ​​սենատոր Միթ Ռոմնիի՝ Վաշինգտոնում բողոքի երթին մասնակցության մասին, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահի նախկին թեկնածու Ռոմնին հանրապետականների ​​առաջին ներկայացուցիչն է, ով միացավ Ամերիկայի մայրաքաղաքում ընթացող բողոքող ցույցերին: Յուտա նահանգից ​​սենատորը բողոքի ցույցի մասնակիցների հետ միասն քայլել է Փենսիլվանիա ավենյույով, իսկ հետո լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում:

«Ապշեցնող անկեղծություն: Ի՜նչ տղա է: Դժվար է հավատալ, որ այդպիսի քաղաքական տաղանդներով նրա տոկոսները (աջակցության) Յուտայում այդքան ուժեղ ընկնում են»,- գրել է Թրամփը Twitter- ում:

Ռոմնին ամենաընդդիմադիր հանրապետականն է գործող նախագահի նկատմամբ: Սենատում իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում նա աջակցել էր Թրամփի դեմ ներկայացված լիազորությունների չարաշահման մեղադրանքին: Այդպիսով Ռոմնին դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին սենատորը, ով կողմ է կուսակից նախագահին իշխանությունից հեռացնելուն:

ԱՄՆ քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանքում Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ: