Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի պատվին մրցաշար կանվանվի: Տեղեկությունը հայտնում է «Ագոս» թերթը: Այդ մասին հայտարարել է երկրի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը:

Զաքարյանը ծնվել է 1930թ. Շիշլի թաղամասում: 5-րդ դասարանից թողել է դպրոցը, որպեսզի աշխատի եւ օգնի ծնողներին: Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 206 սիրողական եւ 50 պրոֆեսիոնալ մենամարտ: Տոնել է 226 հաղթանակ: Նա ստացել է «Երկաթե բռունց» մականունը: Մահացել է 2020թ. հունվարին 90 տարեկանում: