Եկել եմ Մարալիկից, արդեն երկու ամիս կամավոր աշխատում եմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը, ով իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

«Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգով է: Շատ կարեւորում եմ իմ այս քայլը, հպարտեմ այս քայլով: Կոչ եմ անում բոլորիդ, անեւ խնդրանքս է ձեզ՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք այս իրավիճակին: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակ, խնդրում եմ ձեզ: Դիմակ կրելով օգնում եք մեզ, որ շուտ ազատվենք մեր արտահագուստից ու դիմակից: Շատ դժվար է այդ արտահագուստով աշխատելը: Առողջ եղեք»,-ասաց նա: