««Գազպրոմ Արմենիան» հայտով ներկայացրել է սակագնի վերանայման իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում նշել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, ՀԾԿՀ նախագահը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նա այն ենթատեքստում է ասել, որ այլևս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր է ասվել՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: