Զվարթնոց» օդանավակայանի՝ հերթում իրար մոտ կանգնած ուղեւորների լուսանկարը արված է հանրային տարածքում, որտեղ հերթերի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։ Այս մասին հայտնեցին օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ արձագանքելով վարչապետի՝ այսօր ավելի վաղ արված հրապարակմանը։

Միեւնույն ժամանակ, օդանավակայանից հայտնեցին, որ լուսանկարը արված է այս գիշեր՝ Երեւան-Մինսկ չվերթի ժամանակ, վստահեցնելով, որ գրանցում անցնելուց հետո, երբ քաղաքացիների հերթի կառավարումն անցել է օդանավակայանի անձնակազմին, բոլոր կանոնները պահպանվել են։