Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների մասակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել։

Irakanum.am-ի տրամադրության տակ են հայտնվել միջոցառումից լուսանկարներ, որոնք հրապարակել է նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը, կից կատարելով նաեւ հետեւյալ գրառումը․ 1-ը հունիսի, 1-ը հունիսի

Երեխաների պաշտպանության օրը կրկնակի տոն դարձավ Կապան համայնքի մանուկների համար։

Այսօր Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, Մշակույթի կենտրոնի աշխատակազմի հետ համատեղ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից տոնի առթիվ նվերներ բաժանեցին համայնքի թաղամասերի մանուկներին՝ նրանց պարգևելով ժպիտ և ուրախություն։

Ըստ էության Կապան քաղաքի ղեկավարը անտեսել է պատասխանատուների կոչերը եւ կազմակերպել է մասսայական միջոցառում։ Դատելով լուսանկարներից անգամ չեն պահպանվել անվտանգության կանոնները։ Երեխաների մեծ մասը առանց դիմակների է։

Irakanum.am