Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին չի կայանա:

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պլանավորված էր մայիսի 1-2-ի համար, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ հիմա կազմակերպիչները հայտնում են, որ այն առհասարակ չի կայանա: