Օրեր առաջ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպը հանրային լայն քննարկում է ստացել։ Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ՝ միջադեպերի գործով արդեն կա 21 մեղադրյալ, եւս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ կա ձերբակալելու որոշում։ Լրատվամիջոցներում տեղի ունեցածի առնչությամբ մի շարք տեղեկություններ են հրապարակվել։

Ի՞նչ է կատարվել իրականում, ինչ է նախորդել կրակոցներին եւ հետագա զարգացումներին, և ո՞րն է գավառցիների ու նորատուսցիների միջև առկա «թշնամանքի» պատճառները։ Նկատենք, որ քաղաքի և գյուղի միջև բարեկամական կապերը ամուր են, բազմաթիվ ընտանիքներ խնամիացել են։

Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հնչած արյունալի միջադեպը վաղեմի պատմության շարունակությունն է եղել։ Դեպքից մոտ մեկ ամիս առաջ Նորատուսցի որոշ երիտասարդներ Գավառում ակումբում են բացել, եւ ակումբ հաճախողների շարքում է եղել կրակոցներ արձակած Արմեն Հայթյանի եղբորդին, ով ընկերների հետ այցելում է ակումբ։ «Այնտեղ խմում են, եւ նրանցից մեկը իրեն լավ չի զգում, լվացարանում սրտխառնոց է ունենում, եւ ակումբի աշխատողները ասում են հետ ես տվել, դե մաքրի, տենց վեճ է սկսվում։ Կլուբի տերերը սրանց ծեծում են, հետո մի քանի օր անց, իրանք են հավաքվում ու նրանց են ծեծում Գավառի մեջ, ու այդ ամեն ինչը ոստիկանությունը ֆիքսում է, անգամ քրեական գործ է հարուցվում» ,- մեզ պատմեց Նորատուսի բնակիչներից մեկը, ում անունը չենք հրապարակում։
Դրանից հետո այս թեմայի շուրջ հանդիպելու եւ քննարկելու պայմանավորվածություն չի լինում, արյունալի միջադեպի օրը կողմերի միջեւ հանդիպումը պատահական է լինում։

Ինչպես է հայտնվել քննիչը դեպքի վայրում եւ առհասարակ ինչ կապ ունի։

« Քննիչ Զորիկը իրանց հետ մոտ է եղել, էդ օրը իրանց գործից շուտ են տուն ուղարկել, ասելով թե կորոնավիրուս կա, էս մարդը գալիսա տուն, մտնում է, որ ավտոյի յուղ վերցնի, որ քանի ազատ է փոխի։ Գավառում ընդունված է, որ բոլորը մի կռուգ ֆռում են համալսարանի մոտ, ինքը վիդեոյից էլ է երեւում, որ կանգնում ինջնում է, ոչ մի բանից անտեղյակ միանգամից իրան էլ են խփում » ,- պատմեցին մեզ։ Բացի այդ մեզ պատմեցին, որ Արմենը իրականում աշխատանքի չի գնացել, այլ դեպքի վայր, քանի որ նրա աշխատանքի վայրը լրիվ հակառակ կողմում է։
Նորատուսի բնակիչը հայտնեց, որ որևէ բանդա չի գործում իրենց մոտ, հաշվի առնելով, որ տեսանյութում երեւող անձինք բավականին երիտասարդ են, եւ հետեւաբար այն պնդումները, թե 90-ակաների բանդա է իրականությանը չի համապապատսխանում։ Այս պահին և Գավառում եւ Նորատուսում իրավիճակը հանգիստ է։ Բնակիչները հույս են հայտնում, որ նաեւ մամուլում կեղծ տեղեկություններ չեն հրապարակվի եւ միջադեպի իրական կազմակերպիչներն ու մասնակիցները կկրեն օրենքով սահմանված պատասխանատվություն։

Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպին նախորդած եւ հաջորդած զարգացումների վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակաման մեջ։

Irakanum.am