Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու
արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն
ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:

Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել
երկրում առևտրի ֆինանսավորման համար:

Ներգրաված միջոցները կնպաստեն ներմուծող և արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների
լուծմանը ներկայիս դժվարին պայմաններում և կխթանեն նրանց գործունեության հետագա զարգացմանը: