Արցախի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության  ղեկավարը եւ նրա անդամները մտնում էին ընտրատեղամասեր կամ ընտրատեղամասի հարակից տարածքներ եւ խանգարում էին ընտրական գործընթացի բնականոն ընթացքին, գոռգոռում էին, հակաքարոզչություն էին իրականացնում մեր դեմ։

«Այս պահի դրությամբ թվերը դեռեւս հստակեցված չեն։ Շատ քիչ խախտումներ են արձանագրվել, առանձնահատուկ լուրջ խախտումներ չեն եղել։ Մենք գտնում ենք, որ օրենքի տառին համապատասխան ընտրություններ են եղել, չհաշված մանր-մունր թերությունները։ Նույնիսկ այն դեպքերը, որ հեռախոսով արձանագրվեցին, որ քվեաթերթիկներն էին լուսանկարում, դա իրավական առումով օրենքի խախտում չէ»,- հայտնեցին շտաբից։

Նշենք, որ արդեն մոտ 2 ժամից ավելի է, ինչ ավարտվել են ԱՀ-ում ԱԺ և նախագահի ընտրությունները։ Ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 471  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ եւ 10  կուսակցություններ: