Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպք։

Ավինյանը նշեց, որ իրենց նպատակն է ավելացնել թեստավորման քանակն ու նվազեցնել սահմանափակումները։ ՀՀ պարետի խոսքով՝ վերջին օրերին մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է։

Վարակն այս պահին տարածված է Երեւանում եւ ութ մարզերում։  Ավինյանն ասաց, որ սահմանափակումներն ավելի են խստացվելու։  Նրա խոսքով՝ վերահսկողությունը պետք է դարձնել ավելի էֆեկտիվ։

«Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև ծանր աշխատանք է», — ասաց Ավինյանը։  Նա նշեց, որ իրենց հիմնական շեշտադրումը հանրային առողջության խնդրի վրա է: Ավինյանն ընդգծեց՝ Հայաստանն այս պահին երրորդ փուլում է.
«Երկրորդ փուլի վերջին ենք մոտեցել ու մետենում ենք երրորդ փուլին», — ասաց նա։ ՀՀ պարետի խոսքով՝ իրականացնելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները։ «Կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ», — ասաց Ավինյանը։