Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19022015թ N205-Ն և 05102017թ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ 

Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ:

Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները

1անունը, հայրանունը, ազգանունը,

2 հանրային ծառայության համարանիշը,

3 անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,

4 ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,

5 2020թ-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։

  1. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին