Ազգակից վիրուսների մի քանի խմբով վարակվելը կարող է հանգեցնել նոր հարուցիչ ի հայտ գալուն: Известия-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Գալինա Կոժևնիկովան:

Մասնագետը հիշեցրել է վերատեսակավորման մասին, որը ազգակից վիրուսների՝ միևնույն բջիջում հայտնվելու պարագայում, գենետիկական կառույցի հոմոլոգիական տարրերով փոխանակվելու ունակությունն է:

«Եթե գրիպով վարակված մարդու շնչառական ուղիների էպիթելային բջիջի մեջ ազգակից վիրուս ընկնի, ինչպես օրինակ՝ թռչնի գրիպի վիրուս, ապա վերատեսակավորման շնորհիվ կարող է նոր հարուցիչ ի հայտ գալ: Եվ այն արդեն ինքնուրույն կկարողանա փոխանցվել մարդուց մարդուն»,- ասել է բժիշկը: