Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:

Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից:

Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219 Արագածոտն` 10 Արարատ` 113 Արմավիր` 51 Լոռի` 4 Կոտայք` 88 Շիրակ` 6 Սյունիք` 8 Վայոց ձոր` 1 Տավուշ` 2

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։