«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգի հետքերով զրուցել է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ, որը նկատեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում