Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:

«Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։

Նշենք սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- ասված է հաղորդագրության մեջ։