Նախագահական և խորհրդարանական ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքը։

«Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային անձնագրային ծառայություններ ժամը 14:00-ի դրությամբ 49 քաղաքացի է դիմել»,- նշված է կայքում։