«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանի ամբողջ տարածքում շարունակում է կորոնավիորուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները:

Հիմնադրամի ջանքերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Մալաթիա -Սեբաստիա և Դավիթաշեն վարչական շրջաններում: Վարակը կանխարգելող հատուկ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով ախտահանվել են կանգառները, մայթերը, շենքերի բակերը, խաղահրապարակներն ու փողոցների առավել բանուկ հատվածները: