Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանեի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից»,- նշում են Շախմատի ֆեդերացիայից:

Արիանե Կաոիլին մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, որտեղ էլ մարտի 30-ին նա մահացավ։