Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը`
Կորոնավիրուսը սատկացնող միջոց

Ընտանիքապա՛շտ Հայեր

Ձեզնից յուրաքանչյուրի առողջությունը և անվտանգությունը գերարժեք է, քանզի ամեն Հայ մի մասն է Հայաստան աշխարհի և Հայոց պատմության։ Հայն ունի հարուստ անցյալ, որը լցված է պայքարով և արյամբ, բայց և այնպես՝ հաղթանակով թագադրված։ Անհայտ հանգամանքներում ձևավորված և աշխարհով մեկ տարածված COVID-19-ը՝ Կորոնավիրուս ասվածը, չի կարող մեզ՝ հայերիս ընկճել։ Վստա՛հ եղեք, որ ցանկացած վիրուսի դեմ հնարավոր է պայքարել, եթե առողջ ես, իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, ինչի մեջ մտնում են ամենօրյա պարտադիր մարզումներն ու ճիշտ սննդակարգը։
Աստծո յուրաքանչյուր օրը, առավոտյան սառը ջրով լվացվելուց հետո, 15-30 րոպե տրամադրեք մարզումներին՝ արագ քայլ, թեթև վազք, նախավարժանք, ձգումներ, կքանստում, պրես։
Հետևե՛ք Ձեր սննդակարգին և ունեցե՛ք սնվելու հստակ ռեժիմ, հրաժարվե՛ք ծխախոտից, ոգելից խմիչքներից և ավելի առողջ կլինեք։
«Ընդդեմ Կորոնավիրուսի՝ առողջ ապրելակերպով»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան