Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճն և ընդառաջելով դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։

Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից։

Տոմսերը կարող եք գնել belavia.by կայքից։

Ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով. +31 20 7997 757