«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, եւ այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում:

Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Զոհրաբյանն ավելի ուշ Ֆեյսբուքում հրապարակեց իր թեստի պատասխանը։

Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում