Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Դեռ շաբաթներ առաջ պլանավորված այց է եղել Գյումրի, որը սակայն տեխնիկական խնդիրներից  ելնելով անորոշ ժամանակով հետաձգվել է։ Նախապատրաստական աշխատանքների համար է մեր գործընկերն այսօր գնացել Գյումրի եւ վերադարձել»,– ասաց նա։

Նշենք, որ  կառավարության պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է վարչապետի որոշումը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը 2020 թվականի մարտի 30-ին և ապրիլի 3-ին գործուղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (քաղաք՝ Գյումրի) Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: