Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական է եղել։ Նեթանյահուն թեսթը հանձնել էր այն բանից հետո, երբ հաստատվել էր, որ նրա օգնականներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Reuters-ը։

Վարչապետի մամուլի քարտուղար Օֆիր Գենդելմանը Twitter-ում գրել է, որ Նեթանյահուի, նրա ընտանիքի եւ աշխատակիցների մոտ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել, սակայն «նա կմնա կարանտինի մեջ, մինչեւ առողջապահության նախարարության հետագա ցուցումները»։