Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Ինրպես նշել էինք, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն դեմ են արտահայտվել նախագծին։

Ներկայացնում ենք Իմ քայլը խմբակցության պատգամավորների քվեարկության պատկերը։ 88 հոգանոց խմբակցությունից 57-ը կողմ է քվեարկել։ Պատգամավորներից մի քանիսը բացակա են եղել, մեկ հոգի՝ Քրիստինե Պողոսյանը ձեռնպահ է քվեարկել, իսկ  Լենա Նազարյանը, Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը և Նազելի Բաղդասարյանը չեն քվեարկել։