Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կա վիրավոր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետեւանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել եւ բախվել աղբատար ավտոմեքենային եւ աղբարկղին։ Վթարի հետեւանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։