ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «մահվան» մասին հայտարարությունները խիստ չափազանցված են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ՆԱՏՕ-ի մահը խիստ չափազանցված է: Արևմուտքը հաղթում է, մենք հաղթում ենք միասին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոյի գնահատականով` ազատ երկրներն ավելի հաջողակ են:

«Այդ իսկ պատճառով մարդիկ ձգտում են սովորել Քեմբրիջում, ոչ թե Կարակասում, այդ իսկ պատճառով նրանք բիզնես են սկսում Սիլիկոնյան հովտում, ոչ թե Սանկտ Պետերբուրգում»,-նշել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է: