Ոստիկանությունը պարզել է հունվարի 28-ին Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը։

Նրանց փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս և զենքերը հայտնաբերելու ինքնությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 28-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արարատյան 2-րդ զանգվածի շենքերի մոտ կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափերի պարկուճներ, փամփուշտներ և առանց պահեստատուփի գազային ատրճանակ։ Այս պահին վիրավորների մասին տեղեկատվություն Ոստիկանությունը չունի։