Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի իտալական «Ռոմայում»:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ներկայացուցիչներն արդեն ժամանել են Իսպանիա, որտեղ բանակցություններ են վարում 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:

«Ռոմայում» Յանուզային տեսնում են որպես վնասվածք ստացած իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին փոխարինող:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Յանուզայը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ: