»»»Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն

Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն

Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքում տղամարդը հայտնվել է տան պատի մեջ և խցանվել: Ինչպես ներկայացնում է life.ru-ն, նա 10-րդ հարկում է գտնվել, երբ կոշիկները գցել է օդափոխության անցքը: Նա փորձել է դուրս բերել կոշիկները, սակայն ինքն էլ ընկել է նույն փոսը:

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ տղամարդը 28 մետր գլխով ցած է սահել՝ հասնելով առաջին հարկ: Պատի այն կողմից հնչող օգնության կանչը լսել են տան բնակիչները, որոնք էլ փրկարարների են կանչել: Մասնագետները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի դուրս բերեն դժբախտ պատահարից տուժածին:

Բարեբախտաբար, տղամարդը կոտրվածքներ չի ստացել: Նշվում է, որ անցքը գնալով նեղանում է, ինչն էլ կանխել է վերջինիս արագ անկումը, բացի այդ, հարվածը մեղմացրել են ձմեռային բրդյա կոշիկները: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:

2019-12-08T19:07:00+04:00December 8 21:04|Պատահարներ|0 Comments