», Տեսանյութեր, Քաղաքականություն»Ո՞վ է դավաճանել Սերժ Սարգսյանին, եւ արդյո՞ք առաջադրված մեղադրանքը իշխանության հեռանալու հետհաշվարկի սկիզբն է․ «Խոսքի արժեք»-ի հյուրը Հայկ Մամիջանյանն է

Ո՞վ է դավաճանել Սերժ Սարգսյանին, եւ արդյո՞ք առաջադրված մեղադրանքը իշխանության հեռանալու հետհաշվարկի սկիզբն է․ «Խոսքի արժեք»-ի հյուրը Հայկ Մամիջանյանն է

Անցնող շաբաթ ՀՔԾ-ն մեղադրանք առաջացրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն օրը ՀՀԿ գործադիր մարմինը տարածեց հաղորդագրություն, նշելով, որ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում։
Կուսակցության տարածած հաղորդագրությունում խոսք էր գնում Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:Ի՞նչ վտանգների մասին էր ակնարկում ՀՀԿ-ն։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Խոսքի արժեքը» հաղորդման շրջանակներում Փայլակ Ֆահրադյանը զրուցել է ՀՀԿ անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։

Տեղեկացնենք, որ հաղորդումը նկարահանվել է Նացիոնալ հյուրանոցում։