»»»Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները իջեցրել են քաղաքացի Աշոտ Ի.-ի (ծնված 1963 թ.) դին:

2019-12-08T16:49:38+04:00December 8 16:49|Պատահարներ|0 Comments