»»Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 7-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում երկրորդ դասական պարտիան անցկացրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվեց ոչ ոքի արդյունքին: Առաջին դասական պարտիայում Արոնյանը պարտություն էր կրել:

Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:

Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:

2019-12-07T23:38:34+04:00December 7 23:38|Սպորտ|0 Comments