Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավան վարչական շրջան, մեր օրեր…

Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։

Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։

Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շինթույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։

Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին»։