«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հաղորդել այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը` նշելով, որ դրանք ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին:

«Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը: Նրա խոսքով` Մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որ հիմքեր ստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ու «որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ»:

Եվ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ՝ ապրիլ-մայիսին՝ տեղեկանքներ կազմելով: «Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին»: Այս փաստաթղթերի բնօրինակները` նշումով՝ «կՐպջՌՊպվՑց ՊՏսՏՋպվՏ», պահել են ԱԱԾ սեյֆում, եւ հենց դրանք են, ըստ Բարսեղյանի, ոչնչացվել, երբ ինքն արդեն ԱԱԾ-ում չի եղել:

«Կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը: Հնարավոր է` Կարապետ Դավթյանի հանձնարարությամբ Կուտոյանն է ոչնչացրել, կամ Գորիկ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի հասնի Կարապետ Դավթյանին»,- եզրակացնում է գեներալ-մայորը: Պարզվում է՝ այսօր վերականգնվել են այն կրկնօրինակները, որոնք իր մոտ եղել են: Սպասվում է նաեւ իր վերադարձը ԱԱԾ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է գեներալ-մայոր Բարսեղյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում