»»UFC-ի նախկին չեմպիոնը Նուրմագոմեդովին հորդորել է հարգանք դրսևորել Մաքգրեգորի նկատմամբ

UFC-ի նախկին չեմպիոնը Նուրմագոմեդովին հորդորել է հարգանք դրսևորել Մաքգրեգորի նկատմամբ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, ամերիկացի Դանիել Կորմիեն դիմել է ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին՝ կոչ անելով նրան հարգել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նվաճումները:

«Խաբիբ, դու հաղթել ես Մաքգրեգորին, սակայն նա խառը մենամարտերի միանգամից 2 քաշային կարգում նախկին չեմպիոն է, և դու պետք է հարգես նրա նվաճումները:

Եթե դու նույնիսկ չես հավանում նրան, ապա պարտավոր ես հարգանք դրսևորել նրա նկատմամբ»,- Կորմիեի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ Քոնոր Մաքգրեգորը պետք է արժանանա իր հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությանը:

2019-12-06T20:23:31+04:00December 6 20:42|Սպորտ|0 Comments